Պատվեր

Հարցազրույց Ալլա Ռոմանովայի հետ

 

-Գեղանկարչության ո՞ր ոճին եք դասում ձեր նկարները:

-Ես կարծում եմ, որ իմ նկարները արված են ժամանակակից իմպրեսիոնիզմի ոճում, և պարունակում են սիմվոլիզմի տարրեր : 

 

-Ինչու՞ է ձեր կողմից ընտրվել գեղանկարչության հենց այս ուղղվածությունը :

-Ընտրությունը պատահական չէր, քանի որ ինձ միշտ մոտ է եղել մարդկային գիտակցության խորության, հոգեբանության ու խորհրդավորության թեման : Եվ հենց այս ուղղվածությունն է ինձ հնարավորություն տալիս ցույց տալ մարդկանց, թե ինչպես եմ տեսնում մարդկային ենթագիտակցության խորքերում տեղի ունեցող պրոցեսներն ու հույզերը , ինչպես նաև հասնել հավերժության :

 

-Ինչքա՞ն ժամանակ է, որ դուք նկարում եք և գրքեր գրում :

-Նկարելով ու ձեռագրերի վրա աշխատանքներով սկսել եմ լուրջ զբաղվել արդեն գիտակցական տարիքում: Ստանալով մանկավարժական կրթություն ես որոշեցի դադարեցնել կատարելագործվելը այդ ուղղությամբ , և ինձ համար ընտրել մեկ այլ ուղի : Ես շարունակեցի ուսումնասիրել հոգեբանությունը : Հետագայում որոշեցի տպագրել իմ բոլոր տեսությունները , մեկնաբանությունները, եզրակացությունները, և այդպես լույս տեսավ «Հոգու կախարդանք » գիրքը: Իսկ չափածո վեպեր ես վաղուց եմ գրում, դեռ դպրոցական տարիքից ինձ հիացնում էին Շեքսպիրի անմահ գործերը, Պուշկինի , Երշովի և ուրիշների  հեքիաթները  և  դրա հետևանքով ես լուրջ տարվեցի չափածո վեպեր գրելով:  Նկարելով ես նույնպես միշտ  զբաղվել եմ , դրանով իսկ արտահայտելով իմ, իսկ հետագայում ինձ շրջապատող աշխարհի հույզերն ու ապրումները : Ստեղծագործական գործունեությունը իր մեջ ունի  բազմաթիվ դրսևորումներ ՝  կերպարվեստ, երաժշտություն, գրականություն և այլն : Եվ ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչներից և ոչ մեկը  չի կարող բացատրել ձեզ , թե որտեղից է քաղում  իր մտահաղացումները, և ինչպես է ստանում իր ստեղծագործությունները : Իրականում արվեստագետները իրենց գործերը ստեղծում են ինչ - որ հոգևոր ներշնչմամբ ՝ չղեկավարվելով  օրենքներով կամ ստանդարտներով : Նրանք ստեղծում են այն, ինչ զգում են ինտուիտիվ կերպով:

 

-Ինչպե՞ս եք վերաբերվում այլ նկարիչների ստեղծագործություններին:

-Հարգանքով եմ վերաբերվում: Դեռ քաղաքակրթության ստեղծման օրերից մեզ անծանոթ նկարիչները ժայռերի վրա նկարներ էին անում, իսկ հազարամյակների ընացքում համաշխարհային գեղանկարչության մեջ արդեն հայտնի դարձան  մեծ արարիչների հարյուրավոր  անուններ , որոնց կտավները մեզ մինչև օրս հիացնում են: Ես չեմ դադարում զարմանալ ժամանակակից նկարիչների աշխատանքներով , շատերը իսկապես արժանի գործեր են:

 

-Պատմեք մի քիչ ձեր մասին:

-Դե ի՞նչ կարող եմ ասել: Ծնվել եմ 1967 թվականի   հունվարի 5-ին, Ռուսաստանում, զինվորականի ընտանիքում: Հայրիկիս նշանակումների հետևանքով կատարվող հաճախակի տեղափոխությունները  , նոր շրջապատը ,  անընդհատ փոփոխությունները ինձ հնարավորություն տվեցին հասկանալ մյուս մարդկանց զգացմունքները, ապրումներն  ու ցանկությունները:  Տարիների ընթացքում երկար ժամանակ անցկացնելով գրքերի վրա , ուսումնասիրելով ու վերլուծելով   բազմաթիվ հին և ժամանակակից գիտնականների ու փիլիսոփաների փորձը, ես հասկացա, որ իմ կյանքն ու  ճանապարհը անբաժանելիորեն  կապված են լինելու արվեստի հետ:

 

-Ի՞նչպես  է ձեր ընտանիքը վերաբերվում մասնագիտության  այդ ընտրությանը:

-Իմ ընտանիքը ինձ միշտ աջակցել է, և այժմ էլ շարունակում է աջակցել ցանկացած որոշումներում:

 

-Ինչի՞ վրա եք աշխատում այս պահին:

-Հիմա ես աշխատում եմ նոր չափածո վեպի վրա : Սա իմ կարծիքով բավականին հետաքրքիր սյուժեյով պատմություն է ,  բայց իրական գնահատականը կարող են տալ միայն ընթերցողները:   Գեղանկարչության ասպարեզում պլանավորում եմ ստեղծել կտավների շարք  ՝  նվիրված հին քաղաքակրթության մարդկանց ապրումներին, զգացմունքներին և նրանց վերամարմնավորմանը մեր աշխարհում : Այսօրվա դրությամբ դա միայն ծրագիր է , որի իրականացումը կպահանջի բավական ժամանակ և ջանք:

 

-Ի՞նչ կմաղթեիք ընթերցողներին և գեղանկարչությունը գնահատողներին:

-Ի՞նչ կարող եմ մաղթել. անշուշտ լավ գրքեր ընթերցանության համար, կերպարվեստի  արժանի աշխատանքների դիտում, երջանկություն, բարգավաճում  և սեփական երազանքներն ու նախագծերը իրականացնելու հնարավորություն:

 

թարգմանությունը ՝ Քրիստինա Պողոսյանի , Ռուբեն Պետրոսյանի: